Նիկոլը կառավարության նիստում աննախադեպ հայտարարությամբ է հանդես եկել. պարզվում է՝ որոշել են  պետբյուջեի հաշվին փակել Խաչիկ գյուղի երկու գյուղացու վարկը, որոնց պատճառով «պարտապան» է դարձել գյուղի ամբողջ բնակչությունը:Այդ երկուսը երաշխավոր են դարձրել գյուղի ամբողջ բնակչությանը՝ կիրառելով անհայտ մեխանիզմ: 

 

Եվ ահա Նիկլոը որոշել է ձեռք մեկնել նրանց՝ մի ամբողջ 65 նլն դրամ հատկացնելով այդ խնդրի լուծմանը: 

 

Այս քայլը պետք է դիտարկել իշխանությունների վերջին շրջանի գործելակերպի տրամաբանության ներքո: Խոպանչիներին չհարկելուց, տրանսպորտի գները առայժմ չթանկացնելուց հետո նման քայլ է կատարում Նիոլը, ինչը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական հաշվարկներով: 

 

Նիկոլն ակհայտորեն սկսել է հասկանալ, որ իր էլեկտորատը, որի առյուծի բաժինը կազմում են շրջանների բնակիչները, սկսել են նրան լքել, հիասթափվել ու բոյկոտել: Հաշվի առնելով, որ Երևանում, որտեղ կենտրոնացած է ՀՀ բնակչության գրեթե կեսը, գլխավորապես Նիկոլին ատում են, նրա միակ ռեսուրսը մնում էին մարզերն ու գյուղերը: Բայց հիմա դրանք էլ են նրա տակից դուրս գալիս՝ թողնելով մորեմերկ բազմաթիվ քաղաքական մարտահրավերների առաջ: Եվ ահա Նիկոլը որոշել է «սիրել» գյուղացիներին՝ իրենից հոգատար հոր կամ եղբոր կերպար կերտելով: 

 

Բայց այլևս չի ստացվի մոլորեցնել նույնիսկ ամենամիամիտներին, քանի որ «դանակը հասել է  ոսկորին»: 65 մլն չէ, 65 մլրդ էլ Նիկոլը բաժանի կամ ողջ ազգի վարկերն էլ մարի, մեկ է՝ հասկացել են՝ բոլորիս թուրքին է տալիս: Նիկոլը շանս չունի.փողը չի փրկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել